ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...»

Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...»
17.07.2013 | 15:36

Խնդիրը նրանում չէ, որ «ԿամԱԶ»-ի վարորդին, ով պատճառ է հանդիսացել բազմաթիվ զոհերի, դատարան են բերել կանացի խալաթով, այլ այն, որ նրան չպետք է դատարան քարշ տային ֆիզիկական այդպիսի ծանր վիճակում`ուշքի բերելով միայն դեղորայքային ներարկումներով: Այդ մասին CivilNet TV-ի հարցազրույցում հայտարարել է իրավապշտպան, «Мемориалօ» խտրականության դեմ ծրագրի ղեկավար`Ստեֆանիա Կուլաևան: Շարունակելով իր դիտարկումները, Կուլաևան նշել է. «Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը փորձում է քաղաքականացնել այս դեպքը, փորձում է այս հողի վրա միավորներ հավաքել: Ողբերգության վրա սպեկուլյացիա անելը շատ վատ օրինակ է:Ես ինքս ամոթ եմ զգում դրա համար ...Մի մարդ, եթե չի կարող պատասխանել հարցերի, որը չի կարող ինքնուրույն շարժվել, խոսել, չպետք է դատարան բերվեր, կարծում եմ, սա ավելի կարևոր է, քան թե այն` ինչ է հագել: Իսկ խալաթը, ենթադրում եմ, պատահականություն է, ոչ թե դիտավորություն: Հետաքրքիր է`հիվանդանոց եկողները հիվանդին բուժող բժշկից թույլտվություն ստացե՞լ են, թե՞ ոչ: Դա է իմ համար ամենակարևորը»:

Ամփոփելով կատարվածը, իրավապաշտպանը տվել է իր գնահատականը. «Դա պատիվ չի բերում Ռուսաստանին: Այդ քայլը վիրավորում է Ռուսաստանի արժանապատվությունը: Ցանկացած անձի հանդեպ չպետք է թույլ տալ ռուսական օրենքին հակասող քայլ»:

Զրույցն ավելի հանգամանորեն` տեսանյութում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...» (տեսանյութը՝ CivilNet TV-ի)
Դիտվել է՝ 5140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ